Թևան Պողոսյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության ճանաչմանը նպաստող անձանց
Общество: ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խորհրդարանի ամբիոնից շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց և երկրներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը: Հայտարարությունների ժամին պատգամավորը նշեց, որ իր ելույթը շնորհակալության մասին է.
«Հարգելի գործընկերներ, այսօրվա իմ ելույթը շնորհակալության մասին է. պարզ, մարդկային շնորհակալության: Շնորհակալությո՜ւն, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս: Շնորհակալությո՜ւն, Ֆրանսուա Օլանդ, Վլադիմիր Պուտին, Տոմիսլավ Նիկոլիչ, Նիկոս Անաստասիադիս:
Շնորհակալությո՜ւն, Ավստրիա, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկ: Շնորհակալությո՜ւն,
Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Նիլս Մուժնիեկս, Ջեֆրի Ռոբերթսոն, Ֆրանկ Չոք, Ուիլյամ Շաբաս, Իսրայել Չառնի, Ռագըփ Զարաքոլու, Մայքըլ Բոլանդեր, Դոննա Ֆրիզ, Դոնալդ Բլոքսհամ, Ռոջեր Սմիթ, Հենրի Թերիո, Պատրիկ Դամբըրի, Ջենգիզ Աքթար, Էսթեր Մուջավայո, Յաիր Աուրոն, բարոնուհի Քոքս, Ադամ Շիֆ:
Շնորհակալությո՜ւն, Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ, Քլոե Քրդաշյան: Շնորհակալությո՜ւն, Սերժ Թանկյան, Դարոն Մալաքյան, Շավո Օդաջյան և Ջոն Դոլմայան: Շնորհակալությո՜ւն, Շառլ Ազնավուր, Արթուր Աբրահամ, Ռոնդա Ռուսի, Պատրիկ Դեւեջյան, Շերիլին Սարգսյան, բոլոր, բոլոր մյուսներին: Շնորհակալ եմ:
Բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են, միասին մեր ցավը կիսել են, հավատալով նպաստել են մեր վերծննդին` շնորհակալ եմ: Իմ հինգ զավակներն էլ են շնորհակալ»: