Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նազարբաևին Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ОбществоՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ Ղազախստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: