Բալթիմորի ոստիկանությունը ծխագլանիկներ է կիրառել ցուցարարների դեմ
ОбществоԱՄՆ-ում Բալթիմորի ոստիկանությունը ծխագլանիկներ է կիրառել մի խումբ ցուցարարների դեմ, որոնք խախտել են պարետային ժամը: Դա ուղիղ եթերում ցուցադրել է Fox News հեռուստաալիքը:
Բալթիմորում անկարգություններն սկսվել են 25-ամյա աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի թաղումից մի քանի ժամ անց, որը մահացել է այն բանից հետո, երբ առայժմ չպարզված հանգամանքներում ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Ցուցարարները հավաքվել էին Բալթիմորի կենտրոնական փողոցներից մեկում՝ խախտելով պարետային ժամը, որը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 22-ին (Երեւանի ժամանակով՝ ապրիլի 29-ի ժամը 6:00-ին): Պարետային ժամի սկսվելուց մոտավորապես կես ժամ անց ոստիկանությունն սկսել է ծխագլանիկներ նետել ցուցարարների ուղղությամբ, եւ բողոքի ակցիայի մասնակիցներն սկսել են փախչել՝ կարծելով, որ դա արցունքաբեր գազ է: