Բակո Սահակյանը կարևորում է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ը նդգծելով, որ հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից: