Գիշերային ակումբում կատարված խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի
ОбществоՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մարտի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաննե րում, 23-ամյա երիտասարդն Աբովյանի քաղաքում գործող գիշերային ակումբում խախտել է հասարակական կարգը, վիճաբանել ակումբի աշխատակիցների հետ։ Քննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, ում փորձել է օգնել ակումբի աշխատակիցներից մեկը ու առաջացել է վիճաբանություն: Ապա առերեւույթ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել ակումբի ետնամաս, որտեղ շարունակել է վիճաբանել հավաքվածների հետ, հայհոյել, բռնություն գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ նրան ց առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: