Հայաստանի ռուսական ռազմակայանում զինծառայողների պլանային փոխարինում Է սկսվել
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանում զորակոչով ծառայություն անցնող զինվորականների պլանային փոխարինում Է սկսվել:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, շուրջ երեք հազար զինվորներ ու սերժանտներ կուղարկվեն ծառայությունը շարունակելու օկրուգի զորամիավորումներում: Նրանց կփոխարինեն զինվորական ուսումնական կենտրոնների եւ զորամասերի մասնագետները: Ժամանող զինծառայողները, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն Գյումրիի եւ Երեւանի կայազորներում:
«Ժամանող բոլոր զինծառայողները ֆիզիկական, բժշկական, բարոյա-հոգեբանական ու մասնագիտական ստուգում են անցնում զորամիավորմսան սպաների, բժիշկների ու հոգեբանների թվից կազմված հանձնաժողովների կողմից»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Զորամաս ժամանելուց հետո նորակոչիկներին կծանոթացնեն միավորման կենսագործունեությանը եւ տեղաբաշխման տարածաշրջանի ավանդույթներին: