Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հովիկ Աբրահամյանը գնում է նախագահական ընտրությունների. Սերժ Սարգսյանի և խնամու արանքում

Շարունակում ենք վերլուծական հոդվածների շարքը, որտեղ ներկայացնում ենք ապագա նախագահական մրցավազքի բոլոր ակնհայտ մասնակիցներին՝ առանց էմոցիաների: Անկախ նրանից, թե որ գործչի նկատմամբ ինչպիսի անձնական վերաբերմունք ունեմ՝ ձգտելու եմ նրա դերը ապագա քաղաքական մրցավազքում ներկայացնել բացառապես ակնհայտ փաստերի համադրմամբ և առանց իմ զգացողություները շարադրելու: Ի դեպ, սրանք իմ դիտարկումներն են և չեն հավակնում վերջնական ճշմարտությունը լինել…

Սերժ Սարգսյան այդպես էլ չնախապատրաստելով իր իրավահաջորդին՝ ակամայից ստեղծեց ապագա նախագահական մրցավազքի ուժային կենտրոններ, որոնք, անտարակույս, ակտիվանալու են առաջիկա սեպտեմբերից:

Եվ այսպես, մեր նախորդ հոդվածներում արձանագրեցինք, որ ապագա նախագահական մրցավազքի «կինդեր սյուրպրիզը», ամենայն հավանականությամբ, լինելու է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, իսկ արմատական ընդդիմադիր դաշտը կփորձի համախմբել ՀՀ նախագահի հաջորդ ակնհայտ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Հաջորդ ակնհայտ ֆավորիտը, որը չի էլ թաքցնում իր հավակնությունների մասին, Ռոբերտ Քոչարյանն է:

Ապագա նախագահական մրցավազքի ակնհայտ ֆավորիտներից մեկը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:

Աբրահամյանի նախագահական հավակնությունները դեռ վաղուց էին հյուսվում, անգամ այն ժամանակահատվածում, երբ նա ԱԺ նախագահն էր, սակայն անթաքույց ձգտում ուներ վերադառնալու գործադիր իշխանություն՝ վարչապետի պիջակով: Այդ առումով նա փորձեց կրկնել Սերժ Սարգսյանի ճանապարհը, ով նույնպես «վերցրեց» վարչապետի աթոռը՝ տիրանալով գործադիրի հսկայական լծակներին: Սակայն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով լուրջ ազդեցություն ուներ ուժային կառույցներում, Հովիկ Աբրահամյանը առայժմ ամրացնում է իր դիրքերը գործադիրի դաշտում: Իր նախագահական ճանապարհը հարթելու ընթացքում Աբրահամյանը կարողացավ նրբորեն օգտագործել երկրի ներքաղաքական կյանքի նույնիսկ հակաիշխանական ռեսուրսը՝ նրբորեն բոլոր խաղերը տեղափոխելով իր դաշտ: Դա այն շրջանն էր, որ այսպես կոչված «Չորսի ֆորմատը» լրջորեն սկսել էր անհանգստացնել իշխանական ուժերին: Հայաստանում հակաիշխանական գործողությունները սկսել էին ստանալ քաղաքական բնույթ և դուրս էին եկել առավել անվնաս ակտիվիստական դիմակայության շրջանակներից: Հայտնի չորս ուժերը ունեին շահերի բախում' ՀԱԿ-ի թիրախը Սերժ Սարգսյանն էր' իր ողջ թիմով, ԲՀԿ-ն խնայում էր Սերժ Սարգսյանին' նետը ուղղելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղղությամբ, իսկ Դաշնակցությունը, որոշակի հարաբերություններ ունենալով իշխանությունների հետ, խուսափում էր ամբողջական իշխանափոխության մասին հստակ հայտարարությունից: «Ժառանգությունը», չնայած հետընտրական զգալի կորուստներին, թերևս ամբողջ համակարգի փոփոխության ջատագով է: Այնուամենայնիվ, ոչ իշխանական ուժերի կողմից ձևավորված քաղաքական ալյանսը բավականին հետաքրքիր էր: Առաջին անգամ մեր քաղաքական դաշտում չորս խորհրդարանական ուժեր հարգանքով էին մոտենում փոխադարձաբար միմյանց շահերին և համագործակցության բավականին գործուն մեխանիզմներ էին ստեղծել: Այդ օրերին, երբ քառյակի ակտիվացման ֆոնին դեռևս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին լրագրողները հարց ուղղեցին՝ ԲՀԿ-ն կպահանջի՞ նախագահի հրաժարականը, նա հայտարարեց՝ հավանական չի համարում, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Որքան էլ Ծառուկյանի խոսնակը լղոզված հայտարարություններով փորձեց չեզոքացնել հայտարարության հետևանքները՝ ակնհայտ է, որ դա ակնարկ էր Սերժ Սարգսյանին, որ ինքը կարող է կանխել իրադարձությունների նման զարգացումը: Դեռևս չարաբաստիկ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի ընդունումից առաջ պարզ էր, որ այս ոսկորը խրվելու է կառավարության կոկորդին և լուրջ խմորումների առիթ է հանդիսանալու: Վստահության զրոյական պաշար ունեցող իշխանությունը չէր կարող հեշտությամբ «սաղացնել» մի օրինագիծ, որն անմիջապես խփում է սպառողի գրպանին: Հովիկ Աբրահամյանը սկսեց գործել՝ փորձելով չվառել «ոչ շիշը, ոչ քյաբաբը»: Օրինագծի ընդունումից անմիջապես հետո Աբրահամյանը սկսեց խոսել փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ նրբորեն գնդակ գլորելով այն դաշտ, որտեղ խաղում է իր հայտնի խնամին` մյուս կողմից պահպանելով հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ: Ցանկացած զիջում, որ կաներ իշխանությունը, կհզորացներ թափ հավաքող ընդդիմության, այդ թվում այլընտրանք հռչակված Ծառուկյանի դիրքերը, և այդ փաստը Աբրահամյանը չէր կարող չգիտակցել: Նա պարզապես չփորձեց սանձել Ծառուկյանի քաղաքական խոյանքները և կարողացավ իշխանությունից հեռացնել Տիգրան Սարգսյանին, ում մինչ այդ Սերժ Սարգսյանը պարզապես ատամներով էր պահում: Նորօրյա վարչապետը կարողացավ խառնել խաղաքարտերը բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև ընդդիմադիր դաշտ: Ակնհայտ էր, որ Ծառուկյանին բավարարում էր այդ իրավիճակը: Նա ոչ միայն չփորձեց զարգացնել հաջողությունը, այլև բավարարվեց այն փաստով, որ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ և դադարեցրեց թափ հավաքած հակաիշխանական հռետորաբանությունը: Դրա վկայությունն էր նաև այն, որ քառյակի կազմում հակահանրապետական պայքարի առաջամարտիկ ԲՀԿ-ն խորհրդարանում մեկ մարդու նման կողմ քվեարկեց նույն ՀՀԿ-ի առանցքային դեմքերից մեկին՝ Գալուստ Սահակյանին՝ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ: Նրբորեն օգտագործելով քաղաքական դաշտի ամբողջ ներուժը՝ Հովիկ Աբրահամյանը գրավեց նախագահական տանող ճանապարհի կարևորագույն միջնաբերդը՝ վարչապետի աթոռը: Այժմ Աբրահամյանը բացահայտորեն ցույց է տալիս, որ գնում է նախագահական ընտրությունների: Նա ամենուր է՝ գյուղից քաղաք, ցուցարարների մեջ տեղում, քայլում է փողոցում, խիստ հռետորաբանություն է որդեգրում իր նախարարների առաջ... Որպես նախագահի թեկնածու՝ նա ունի մի քանի ակնհայտ առավելություններ: Միակ նախագահացուն է, ով լրացրել է պաշտոնեական առաջխաղացման հնարավոր ամբողջ ցուցակը՝ բանվորից մինչև երկրի երկրորդ դեմք՝ հիշեցնելով կադրերի կոփման խորհրդային դպրոցը: Չգիտես ինչու՝ այս փաստը Աբրահամյանի քարոզչախմբի կողմից խնամքով թաքցվում է, չնայած պետք է լիներ քարոզչության առանցքում: Ընտրական ինտրիգների վարպետ է, տիրապետում է գործընթացի բոլոր լուսավոր և ստվերոտ կողմերին: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ամենակարևոր ընտրություններին մշտապես նրան է վստահել իր ընտրական արշավների ղեկավարումը: Պրակտիկ է և հեշտ շփվող, հաճախ կարող է հարցին լուծում տալ ոտքի վրա: Ի տարբերություն գրեթե բոլոր ՀՀ նախագահների և առանցքային պաշտոնյաների՝ կարողանում է մարդկանց հետ շփվել, խոսել հավասարը հավասարի նման: Նախագահական արշավից առաջ ակնհայտ են նաև նրա մի շարք թերություններ՝ չի ընկալվում որպես ՀՀԿ անդամ, հետևաբար ընտրությունների ժամանակ կարող է զրկվել իշխանական ուժի անդամների մեծամասնության աջակցությունից: Էմոցիոնալ է և կոպիտ, հաճախ չի կարողանում զսպել իրեն թե՛ իր ենթակաների, թե՛ հասարակության հետ շփումներում, ինչը շատերին կարող է վանել նրանից: Շարունակում է մնալ գյուղական կերպարի մեջ՝ նրան կարելի է տեսնել փողոցում, գյուղերում՝ հասարակ պահվածքով, բայց ոչ մշակութային միջոցառումներում, համերգների, թատերական ներկայացումների ժամանակ՝ ի տարբերություն իր նախորդի, ով ևս ծագումով մայրաքաղաքից չէր, բայց ամուր ինտեգրվել էր մշակութային էլիտայի հետ: Աբրահամյանի հավակնություններին որպես խոչընդոտ կարող են հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը՝ առաջադրվելու դեպքում: Ի վերջո, նրանք Աբրահամյանի հետ փորձելու են կիսել նոր կարկանդակը՝ իշխանամերձ էլեկտորատը: Սակայն, հաշվի առնելով քաղաքական իրողությունները իր օգտին նրբորեն օգտագործելու Աբրահամյանի ունակությունը, առաջիկայում հնարավոր է ականատես լինենք քաղաքական քարտեզի բոլորովին նոր գույների... Վարուժան Բաբաջանյան
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank