Սեւանա լճի մակարդակն ապրիլի 28 օրերին բարձրացել է 15 սանտիմետրով
ОбществоԱպրիլ ամսվա անցածխ քսանութ օրերի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 32 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեեւ դեռեւս մեկ սանտիմետրով պակաս է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 15 սանտիմետրով ավել է այս տարվա մարտի վերջին գրանցված արդյունքից:
Նույն աղբյուրի հավաստմամբ այս ապրիլին վերագործարկված Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 23 միլիոն 51 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվում է ջրի ելքերի ավելացում: