Արաքս Մանսուրյանն սփյուռքի նախարարի հետ քննարկել է երևանյան համերգին վերաբերող հարցեր
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 29-ին ընդունել է աշխարհահռչակ երգչուհի, Ավստրալիայում բնակվող Արաքս Մանսուրյանին և նրա դստերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արաքս Մանսուրյանին արտերկրում հայ երգի պահպանման և տարածման գործում ներդրած ջանքերի համար, ինչը մեծապես նպաստում է հայապահպանությանը և արտերկրում հայության ազգային արժանապատվության բարձրացմանը:
Զրույցի ընթացքում Արաքս Մանսուրյանը պատմել է Ավստրալիայում իր ստեղծագործական գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:
Քննարկվել են մայիսի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունենալիք համերգին վերաբերող հարցեր: