Լոս Անջելեսի հանրային գրադարանի հավաքածուն կհամալրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր գրքերով
ОбществоԼոս Անջելեսի հանրային գրադարանում կբացվի ամպային պահոց (book drive), որտեղ կհավաքվեն Հայոց ցեղասպանության, պատմության, մշակույթի ինչպես նաև մյուս ցեղասպանությունների մասին վերջերս լույս տեսած գրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը` նշելով, որ իր նախաձեռնությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գրքերը կարող են լինել ինչպես հայերեն և անգլերեն, այնպես էլ այլ լեզուներով: Ամպային պահոցը բաց կլինի մինչև 2015 թվականի մայիսի վերջ, որից հետո բոլոր հավաքված գրքերը կնվիրաբերվեն Լոս Անջելեսի հանրային գրադարանին: