«Ժողովուրդ». Մաքսիմ Հակոբյանի՝ խոշոր չարաշահումներ կատարած ընկերությանը չնչին տուգանք է նշանակվել
ОбществоՏևական ժամանակ է, ինչ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ
կրքերը չեն հանդարտվում:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացրել «Ախթալայի ԼՀԿ»-ում:
«Բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը:
Արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 300 հազար դրամի չափով, իսկ շրջակա միջավայրի աղտոտման և տրված չափաքանակից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5.19 մլն դրամի վնասի վերականգնման ակտ:
Միաժամանակ ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական:
Այսինքն՝ ԲՆ-ն բավարարվել է ընկերությանը միայն 300 հազար դրամի չափով վարչական տուգանք նշանակելով և պարտադրել բնությանը պատճառված 5.19 մլն դրամի վնասը վերականգնել»,-գրել է թերթը՝ հիշեցնելով, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ն գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո:
X