Սանկտ Պետերբուրգի նահանգապետը փաստաթղթեր նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին
КультураՍանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ տեղադրեց հուշարձանի մոտ ու ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ, ապա, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղկցությամբ, այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան` դիտելու նորաբաց ցուցադրությունը: Նրան ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունը` կազմակերպիչների հստակ ծրագրված գործելաոճի նկարագրումից մինչև սպանդի իրականացման փաստացի ապացույցները:Պոլտավչենկոն փաստաթղթեր նվիրաբերեց թանգարանին:
Այդ փաստաթղթերում զետեղված են Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին Սանկտ Պետերբուրգում (այն ժամանակ Պետրոգրադ) օգնություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկություններ։ Նահանգապետը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում` նշելով. «Շատ տպավորված եմ այցելությունից և կիսում եմ հայ ժողովրդի ցավը` այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ»:Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչությանկոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքականկառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:
Միջազգային առաջին արձագանքն այսիրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղհայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես«հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:
Կողմերը կատար ված հանցագործության համարպատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեինՕսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր:
Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլկազմակերպություններ: