Ոստիկանները բերման են ենթարկել Մոսկովյան փողոցում վիճաբանած 4 անձանց
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներն ապրիլի 29-ին՝ ժամը 03.15-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեի մոտից բերման են ենթարկել 1989թ. ծնված Նարեկ Գ.-ին, 1967թ. ծնված Մեսրոպ Մ.-ին, 1971թ. ծնված Սուրեն Ն.-ին և ներկայացրել 1977թ. ծնված Աշխեն Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վե րջիններս նշված վայրում քաշքշել և հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Բերման ենթարկվածները և Աշխեն Ա.-ն հրաժարվել են հաղորդումներ տալուց: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: