Գեղարքունիքի մարզի համայնքներում առայժմ հեղեղումների վտանգ չի կանխատեսվում
ОбществоՉնայած Սեւանը գոտեւորող լեռնաշթաներում դեռեւս պահպանված ձյան շերտին ու ջերմաստիճանի որոշակի բարձրացմանը, Գեղարքունիքի մարզի համայնքներում հեղեղավտանգ իրավիճակ առայժմ չի դիտվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից, Սեւան թափվող գետերում առայժմ չի դիտվում ջրի ելքերի այնպիսի ավելացում, որը սպառնա բնակավայրերին, բնակիչների շինություններին կամ հողամասերին:
Ըստ նույն աղբյուրի՝ սարերում կուտակված ձյունը, որը նստած է 2000 եւ ավեիլ մետր բարձրություններում, ապրիլի ընթացքում հալվում է աստիճանաբար, մայիսի առաջին օրերին էլ չի դիտվում այնպիսի տաքություն կամ հորդ անձրեւների այնպիսի քանակություն, որ ձյան պաշարը հալվի միանգամից ու առաջ բերի հեղեղավտանգ իրավիճակ:
«Ամեն դեպքում համայնքները և մենք պատրաստ ենք՝ հնարավոր վտանգավոր իրավիճակները հաղթահարելուն: Որոշ համայնքներում արդեն տարվում են գետերի հուների մաքրման աշխատանքեր»,-նշեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանը:Խոսրով Խլղաթյան