«Ում պայքարը, նրա էլ քաղբանտարկյալները»
АналитикаՅուրաքանչյուր պետության համար բավականին ծանր երևույթ է քաղբանտարկյալներ ունենալը:
Բայց, գրեթե բոլոր դեպքերում գործում է մի չգրված օրենք. «Ում պայքարը, նրա էլ քաղբանտարկյալները»:
Համաձայն եմ` ձևակերպումը հակամարդկային է հնչում, բայց մի կողմ թողնենք զգացմունքային զիլ դրվագները և արձանագրենք.
1. ձերբակալված անհատների պայքարը այդպես էլ չդարձավ ժողովրդի պայքարը
2. ժողովրդի պարզ ակնկալիքները այդպես էլ չդարձան նրանց ծրագրային քաղաքականության հարվածի գլխավոր թիրախները:
Ընդհանրապես, ժողովրդական լայն շերտերի շահերը ներկայացնող քաղաքական շարժումների առաջնորդների ձերբակալությունները, որպես կանոն, ավելի քան նպաստավոր պայմաններ են ստեղծում` պայքարը հաղթանակին մոտեցնելու համար, քանի որ ձերբակալության ակտը ապահովում է ժողովրդական ինքնաբուխ մոբիլիզացիա:
Բայց ինքնաբուխ մոբիլիզացիա, որպես այդպիսին, մենք տեսանք միայն Քայնե Ուեսթի ջրային արկածների ժամանակ:
Իսկ ով է մեղավոր` ժողովո՞ւրդը, թե՞ քաղաքական վերնախավը, դա արդեն մետաղադրամի մյուս կողմն է: Չնայած` ըստ մերօրյա ընդդիմադիրների` սկզբում ալֆան է, հետո իրենք, վերջում օմեգան, իսկ խեղճ ժողովուրդը, ինչպես միշտ՝ «վախկոտ և ստրկացված»: