Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ОбществоՀանրապետության տարածքում մայիսի 1-ին հյուսիսային շրջաններում, 2-5-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կնվազի 2-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ին` երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 1-2-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, մայիսի 3-ին՝ +24, մայիսի 4-ին՝ +22, մայիսի 5-ին՝ +23 աստիճան: