Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պատգամավորներն ատոմակայանի շահագործումն անհրաժեշտ են համարում տնտեսական և անվտանգության տեսանկյուններից

Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի համար կարևորում են ատոմակայանի շահագործման անհրաժեշտությունը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության տեսանկյուններից: Խորհրդարանը շարունակում է քննարկել հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համաձայնագիրը:

Հարցի քննարկման ընթացքում տարբեր խմբակցությունների պատգամավորներ իրենց տեսակետներն են հայտնել համաձայնագրի և ընդհանրապես ատոմակայանի շահագործման անհրաժեշտության ու դրա  կարևորության վերաբերյալ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է հայկական ատոմակայանի անվտանգ և պատշաճ աշխատանքի ապահովումը, ինչը շատ լուրջ նշանակություն ունի Հայաստանի համար: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ առանց ատոմակայանի հնարավոր չէ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: «Մեզ համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե կարո՞ղ ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը առանց ատոմակայանի: Ես իմ միանշանակ կարծիքն եմ արտահայտում՝ ոչ, չենք կարող, որովհետև էներգետիկ կայուն համակարգը տնտեսության զարգացման կարևոր հիմքերի ց մեկն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

Այս համատեքստում պատգամավորը կարևորեց հայկական ատոմակայանի երկրորդ էնեգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում հարկավոր է էական քայլեր ձեռնարկել նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ:Նա ընդգծեց, որ հայկական ատոմակայանը ոչ միայն մետաղական կոնստրուկցիա է, այլև իր ժամանակի համար տեխնոլոգիական հրաշք, որը ներկայումս ունի արդիականացման կարիք: Պատգամավորը հիշեցրեց, որ 1987թ., երբ ատոմակայանը գործում էր, ՀԽՍՀ-ն արտադրել է 18.5 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա՝ ընդգծելով, որ հարկավոր է կրկին հասնել այդ մակարդակին, ինչը երկրի տնտեսության զարգացման համար լուրջ հնարավորություններ կստեղծի:Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարևորեց   Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը և առաջարկեց  հնարավորինս շուտ սկսել այդ աշխատանքները: Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանին հաջողվել է նոր ատոմակայանի կառուցման հարցում համաձայնություն ձեռք բերել:

«Բոլորս գիտենք, թե որքան կարևոր նշանակություն ունի մեզ համար ատոմակայանը: Ես շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ մենք վերջապես համաձայնություն ենք ձեռք բերել նոր ատոմակայանի կառուցման հարցում, սակայն կարծում եմ, որ հարկավոր է շ ատ արագ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ, քանի դեռ կա այդ համաձայնությունը, որովհետև որևէ մեկը երաշխիք չունի, որ, օրինակ, 1 կամ 2 տարի հետո մենք կունենանք այդ համաձայնությունը»,- ընդգծեց Մարգարյանը:

Նա առաջարկեց սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները՝ ընդգծելով, որ դրա համար կարիք չկա ներգրավել անհրաժեշտ ողջ գումարը:

«Մենք կարող ենք, օրինակ, սկզբի համար ներդնել 1 միլիոն դոլար և սկսել աշխատանքները: Թող նոր ատոմակայանը պատրաստ լինի 10 տարի հետո, սակայն շատ կարևոր է, որ մենք այդ գործընթացի սկիզբը դնենք, քանի դեռ համաձայնությունը կա: Սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց Մարգարյանը:

Հովհաննես Մարգարյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին՝ իր վարչապետության տարիներին հայկական ատոմակայանի վերագործարկման վերաբերյալ որոշումը կայացնելու և այդ ծրագիրը կյանքի կոչելու համար՝ ընդգծելով, որ հատկապես այդ տարիներին Հայաստանի համար այդ որոշումը շատ կարևոր նշանակություն ուներ:Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության  քարտուղար  Թևան Պողոսյանն առաջարկեց  ԱԺ հրավիրել հայկական ատոմային էլեկտրակայանի բոլոր տարիների ղեկավարներին ու նրանցից հաշվետվություն պահանջել իրենց աշխատանքի համար:  

«Նաև շատ եմ կարևորում, որպեսզի այս օրերին ատոմակայանի վերաբերյալ քննարկվող համաձայնագրերում ներկայացվեն  նաև ատոմակայանի հետագա զարգացման նախադրյալները: Տարիներ շարունակ ոլորտի պատասխանանուները խոսում են միայն պահպանման մասին, ինչի համար վարկեր են վերցնում, սակայն հարկավոր է, որպեսզի մենք քննարկենք հետագա զարգացման հետ կապված հարցերը, հասկանանք, թե որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը»,- ընդգծեց Պողոսյանը:

Պատգամավորը  նաև նշեց, որ ատոմակայան ունենալը Հայաստանի համար շատ կարևոր է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության տեսանկյունից: Նրա խոսքով՝ ատոմակայան ունենալը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է և ստիպում է, որ քեզ հետ հաշվի նստեն:

X

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?