Երևանում թունավորման դեպք է գրանցել
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 30-ին՝ ժամը 16.11-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.29-ին թունավորման նախանշաններով Մուրացան ԲԿ է տեղափոխվել Երևանի Սարկավագի 72 շենքի թիվ 82 բնակարանի բնակիչ, 1999թ. ծնված Մ. Խ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: