Դամասկոսահայերը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միասնական երթ են կազմակերպել
ОбществоՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Դամասկոսի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման մարմնի երիտասարդական հանձնախումբը մոմերով քայլերթ էր կազմակերպել:
Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջը: Անտեսելով Սիրիայի պատերազմական վիճակը՝ երթին մասնակցել են բազմաթիվ հայեր՝ Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի, հոգևոր հայրերի ու Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի գլխավորությամբ: Երթի մասնակիցներին ուղեկցել են ՀՄՄ, ՀՄԸՄ, և ՀԿՄ շեփորախմբերը: Երթը ձգվել է Կասսա շրջանից մինչև նոր անվանակոչված «Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների» հրապարակ:
Երթի ավարտին Սրբազան հայրը արաբերենով ընթերցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված Համահայկական հռչակագիրն՝ ուղղված աշխարհի բոլոր ժողովուրդներին: