Երրորդմասցի Լյովիկի սպանությամբ հաշիվները դեռ չե՞ն մաքրվել. շրջապատը շարունակում է տագնապի մեջ մնալ. Armlur.am
ОбществоArmlur.am-ը գրում է.
Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանությունները փոթորկեցին ոչ միայն հայաստանյան քրեական աշխարհի թվացյալ անդորրը, այլև լուրջ խմորումներ առաջացրին երկրի ներքաղաքական կյանքում: Armlur.am-ը, համադրելով մինչ այս պահը մամուլում հրապարակված նյութերը, փորձեց հասկանալ իրավիճակը, թե քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) սպանությամբ ինչ հարցեր լուծելու փորձ էր կատարվել և ինչու նրա անունը հիշատակվեց նաև քաղաքական անցուդարձին ակտիվ մասնակցություն ունենալու մասով
Ի՞նչը կարող էր լինել Լևոն Ղազարյանի սպանության դրդապատճառը
Դեպքից անմիջապես հետո, ինչպես և կարելի էր սպասել, որպես սպանության պատվիրատու շրջանառվեց հայազգի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) անունը: Ինչպես հայտնի է, նախորդ տարի Լևոն Ղազարայանն ու Գևորգ Մելիքյանը տարաձայնություններ են ունեցել մեկ հեռախոսազանգի պատճառով: Լյովիկը ապտակել էր Գևորիկին, ինչն աններելի էր: Սակայն նրանց ընդհարումները լուծված էին համարվում մինչ այն պահը, երբ սպանվեց քրեական հեղինակությունը: Սպանության մեջ Գևորգ Մելիքյանի մասնակցության վարկածն իսկույն հերքվեց, երբ «հիշվեց» մեկ այլ պատմություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: