Եվրոպական ներդրումային բանկը Հարավային Կովկասում գրասենյակ է բացել
ОбществоԵվրոպական ներդրումային բանկը (EIB) Հարավային Կովկասում գրասենյակ է բացել: Բանկի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն, Թբիլիսիում գրասենյակի բացմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը:
Գրասենյակը պատասխանատու է լինելու Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում աշխատանքի համար:
Հիշեցնենք, որ վերջին 5 տարիներին EIB-ն ավելացրել է տարածաշրջանում ներկայությունը: 2014 թվականի ավարտի դրությամբ Անդրկովկասում բանկի պորտֆելը կազմել է 726 մլն եվրո: Դրանից 493 մլն-ը՝ Վրաստանում, 217 մլն-ը՝ Հայաստանում եւ 25 մլն-ը՝ Ադրբեջանում, որտեղ բանկը գործում է անցյալ տարվանից: