«Made in Armenia»-ում ներկայացվեցին շուրջ 330 ընկերություններ
БлогԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օրերս կայացավ «Made in Armenia» ցուցահանդեսը: Այն աննախադեպ էր Հայաստանի համար, քանի որ ներկայացված էին շուրջ 330 ընկերություններ: Վերջիններս ցուցադրում էին մեր արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը` սնունդի արտադրությունից մինչև ոսկեգործություն, արկոհոլի արտադրությունից մինչև ճշգրիտ ճարտարապետություն և այլն:
Ցուցահանդեսը հատկանշական էր, քանի որ`
1.Ցուցահանդեսի մասնակիցները աննախադեպ շատ էին
2.Ցուցահանդեսը տեղի էր ունենում «Մերիդան» ազատ տնտեսական գոտու տարածքում, որի մեծ տարածքի շնորհիվ ընկերությունները հնարավորություն էին ստացել լավագույն ներկայանալու
3.Ցուցահանդեսի մասնակիցների շարքում ներկայացված էին միայն տեղական արտադրողները
4.Ցուցահանդեսը տեղի ունեցավ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո, որի շնորհիվ էլ ՀՀ ժամանած հյուրերը նույն պես կարողացան ծանոթանալ Հայակական արդյունաբերության ճյուղերին
5.Ցուցահանդեսը իրականացվեց արտասահմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում
Հարկ է նշել նաև, որ ցուցահանդես այցելեցին երկրի նախագահն ու վարչապետը:Հուսանք, որ այսպիսի ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր խոշոր երկրներում և հայկական բրենդները ավելի ճանաչելի կդառնան: