Կոբզոնը երևանյան բեմում շնորհավորել է Աշխատավորների օրը
ОбществоԱլեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 1-ին տոնական համերգով են արժանին մատուցել աշխատավորներին` նրանց տոնի առիթով: Հանդիսությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգի մեկնարկին ցուցադրվել է փոքրիկ տեսանյութ, որը պատմում էր «Գրանդ հոլդինգ» ընկերության գործունեության մասին:
«Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանը, ով այսօր ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով, ասաց, որ կազմակերպությունում գտել է հայրենասիրության, պետականության բարձր գիտակցում, աշխատակիցների հանդեպ խստապահանջություն եւ միաժամանակ հոգատարություն: «Այս ամենի շնորհիվ «Գրանդ հոլդինգը» հիշեցնում է մեծ ընտանիք: Պարոն Նախագահ, դուք այսօր պարգեւատրել եք մի մարդու, ում աշխատանքային ողջ կենսագրությունը կապված է «Գրանդ հոլդինգի» հետ: Թույլ տվեք իմ եւ ողջ կազմակերպության անունից շնորհակալության հայտնել ձեզ այս պատվի համար»,- ասաց նա:
Համերգին հնչել են գործարար Հրանտ Վարդանյանի սիրելի ստեղծագործությունները էստրադային երգիչների եւ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգին երգել է նաեւ ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: