Վթար Փարաքարի եկեղեցու մերձակայքում
ОбществоՓրկարար ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 23.22-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բարեկամության փողոցում՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան սահել է ջրանցքը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարկան ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ 130» մակնիշի 25 8L P61 պ/հ ջրատար ավտոմեքենան սահել է առուն:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: