Այս տարի «Վերջին զանգը» կհնչի մայիսի 22-ին
ОбществоԱյս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 22-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը: Այս օրը դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում է վերջին դաս, վերջին զանգի միջոցառում եւ տոնական համերգներ:
Իսկ միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ը:
Նշենք, որ վերջին զանգը խորհրդային ժամանակներից եկող ավանդույթ է, դպրացականների ամենասիրելի եւ ամենասպասված տոնը: Այդ օրը նշում են տարբեր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված` բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում: