Այովա նահանգում թռչնագրիպի բռնկման հետևանքով սահմանվել է արտակարգ դրություն
ОбществоԱմերիկյան Այովա նահանգի իշխանությունները մայիսի 1-ին արտակարգ դրություն են սահմանել թռչնագրիպի զանգվածային բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ վիրուսն այս պահին սպառնալիք չի ներկայացնում մարդկանց համար։
Արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև 2015-ի մայիսի 31-ը։
Ավելի վաղ տեղի առողջապահության նախարարությունը, հենվելով նախնական հետազոտության վրա, նախազգուշացրել է ավելի քան 2.3 մլն թռչնի հնարավար վարակման մասին։