Վարորդը 4-ամյա տղային տեղափոխել է հիվանդանոց
ОбществоՈստիկանության Մասիսի բաժնում մայիսի 1-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Դաշտավան գյուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը փոքրիկին տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: