«Աշխատանք ու արժանապատվություն»-ը փորձում է Գյումրու ծրագրերի վերահսկողական հարթակ ստեղծել
Аналитика«Աշխատանք ու արժանապատվություն» կազմակերպությունը փորձում է Գյումրու հիմնախնդիրների լուծման համար վերահսկողական հարթակ ստեղծել: Այդ նպատակով կներգրավվեն ակտիվ հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները: Սակայն մինչ այդ, կազմակերպության նպատակն է նախ որոշել հիմնախնդիրների առաջնահերթությունը և, այսպես կոչված, «պայքար»-ի քայլերը: Այդ նպատակով կազմակերպությունն անցկացում է հանդիպումներ տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ու քաղաքացիների հետ:
Ինչպես տեղեկացրեց «Աշխատանք ու արժանապատվություն» կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանն, արդեն ստացվել են առաջարկություններ, որոնք կհամադրվեն և դրանց հիման վրա կմշակվեն հետագա քայլերը: «Քաղաքում իրականացվող ցանկացած ծրագրի վրա պետք է վերահսկողություն սահմանել, ավելի լավ է, ասենք, ասֆալտապատման ըն թացքում ներկայացվի դժգոհությունը, քան՝ հետո: Այս առումով կարևոր է համախմբել հանրային ուժերը: Ընդհանուր առմամբ, քաղաքացիական մասնակցությունը քաղաքում իրականացվող ցանկացած ծրագրի շուրջ, պետք է ակտիվ լինի: Անհրաժեշտ է բոլոր գործողությունների մշտադիտարկում: Քաղաքում լուրջ վերահսկման < /b>կարիք կա քաղաքաշինական և բնապահպանական ոլորտներում: Շատ ծրագրեր ՏԻՄ-ը պետք է իրականացնի՝ հաշվի առնելով հանրային կարծիքը»,- նշեց Արմեն Ներսիսյանը:
Կազմակերպությունը տարբեր կառույցների հետ առանձին քննարկումներից հետո կհրավիրի մասնագիտական քննարկման ոչ միայն անկախ, այլ նաև ՏԻՄ մասնագետներին:
Արմենուհի Մխոյան