ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում
ОбществоԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա մայիսի 5-ին Տերտերի շրջանի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Եվգենի Շարովը և Սայմոն Թիլլերը: Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Պիտեր Սվեդբերգը: