«ՍՊԾ»-ի աշխատակիցները դասընթացներ են անցկացրել Արցախի դպրոցներում
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 4-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահ արների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 269 դեպքի:
«ՍՊԾ» գործակալության պետը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Ծառայության աշխատակիցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներում սեյսմիկ պշտպանության վարքականոնների մասին դասընթացներ են անցկացրել: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: 304 հակակարկտային կայանների գործարկման և 76500 կրակոցի արդյունքում չեզոքացվել է հանրապեռության տարածքում սպասվող կարկտի վտանգը:
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտորը ներկայացրել է ակադեմիայի աշխատանքները: Ապրիլի 29-ին՝ պարի միջազգային օրվան նվիրված փառատոնին, իր մասնակցությունն է ունեցել նաև ՃԿՊԱ «Ակադեմիա.911» պարային համույթը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանանալով շնորհակալագրի: Ակադեմիայի սաների հաջորդ ձեռքբերումը «Հիշում ենք և պահանջում» խորագրով գրական-երաժշտական յուրօրինակ բեմականացումն է: Ակադեմիայի սաները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրենց բեմադրությունը կներկայացնեն նաև դպրոցներում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։
Մայիսի 5-ին նախատեսվում է ՏԿԱԻ նախարարի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ նախարար Եիցյանը կմասնակցի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը, կայցելի սահմանամերձ գյուղեր, խորհրդակցություն կանցկացնի համայնքների ղեկավարների հետ: