Վանաձորում երիտասարդին վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОбществоՎանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը, «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ, 2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գ ործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներն առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: