Հայ գերուն Ադրբեջանում ցանկանում են 18 տարվա ազատազրկման դատապարտել
ОбществоՀայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Բաղդասարյանին ադրբեջանական դատախազությունը դատում է որպես դիվերսանտի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ծանր հանցագործությունները քննող Գյանջայի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դատախազը հայ գերու համար պահանջել է 18 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի բանտում:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, որ գերեվարել են Արսեն Էդուարդի Բաղդասարյանին: Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարել է, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: