Հայ գործարարները հնարավորություն ունեն տարեվերջին մասնակցելու Դելիում կայանալիք համաժողովին
ОбществоՏարեվերջին հայ գործարարները հնարավորություն կունենան մասնակցելու Դելիում կայանալիք գործարար համաժողովին:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը:
«Հնդկական շուկա հայ գործարարների ներթափանցելու նպատակով նոյեմբերին Հնդկաստանում կայանալիք գործարար համաժողովին կարող են մասնակցել բոլոր ոլորտների գործարարները: Այժմ որոշակի բանակցություններ են ընթանում, որպեսզի հայ ՏՏ ոլորտի գիտակները վերապատրաստման մեկնեն Հնդկաստան՝ համապատասխան կրթական վերապատրաստման ծրագրերի շրջանակում, և վստահ եմ, որ նոյեմբերին նրանք ևս կկարողանան մասնակցել ցուցահանդեսին», - ասաց Մարիամ Մանուկյանը:
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահը հավելեց, որ ծրագիրն ազատ է, և կարող են մասնակցել բոլոր ցանկացող գործարարները՝ նախօրոք համաձայնագիր կնքելով իրենց խորհրդի հետ, որի արդյունքում հնարավորություն կստանան մասնակցել Դելիում տասնօրյա ցուցահանդեսին և սեփական արտադրանքը վաճառել հնդիկ սպառողին: Ի դեպ, հայ գործարարները, ցուցահանդեսին մասնակցելու դեպքում, ազատված են լինելու Հնդկաստան առաքվող արտադրանքի մաքսազերծումից: