Արցախի ժողովրդավարական չափանիշները ավելի գերակա են, քան «ժողովրդավարական» Ադրբեջանինը. ԵԽ պատգամավորներ
ОбществоԱրցախի ժողովրդավարական չափանիշները ավելի գերակա են, քան, այսպես կոչված, «ժողովրդավարական» Ադրբեջանինը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում մայիսի 4-ին հրավիրված ասուլիսին նման գնահատական ներկայացրեց ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը: «Մենք նոր ենք վերադարձել Ստեփանակերտից, որտեղ երեկ ներկա գտնվեցինք վեցերերորդ գումարման խորհրդարանի ընտրություններին: Սա կարևոր իրադարձությունն է Արցախի և Եվրոպական խորհրդարանի մի քանի անդամների համար, որոնք որոշում կայացրեցին դիտորդական առաքելություն իրական ցնել այս ընտրությունների ժամանակ … Ընտրությունները, պետք է նշել, կատարյալ և համակարգված են անցել, թափանցիկ և միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան: Ինձ համար հատկապես կարևոր էր, որ չնայած այն հանգամանքին, որ Արցախում ժողովրդավարությունը չունի հարյուրամյա ավանդույթ և գործում է ընդամենը քառորդ դար, Արցախի ժողովուրդը կրկին հաստատեց այն փաստը, որ ապրում է ժողովրդավարական չափանիշներով»,- շեշտեց միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը:
Ֆրանկ Էնգելը չկարողացավ մատնանշել բացասական որևէ միջադեպ: Նրա խոսքովˋ խրախուսելի փաստ է նաև ընտրություններին 70.6 տոկոս մասնակցությունը: «Չեմ կարող չհիշել, որ 2013 թվականի աշնանն Անդրբեջանը ձևացրեց, իբր նախագահական ընտրություններ է կազմակերպել: Արցախում և Արդբեջանում իրականացված ընտրությունների տարբերությունն այն է, որ Ադրբեջանում նախապես գիտեին ընտրությունների արդյունքներըˋ միջև դրանց ավարտը: Եվ եթե դա է այն երկիրը, որը հավատացած է, որ Արցախի ժողովուրդը անգամ փոքր-ինչ ցանկանություն ունի հետ վերադառնալ, ապա նրանք շատ են սխալվում»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը:
Նա նաև նկատեց, որ նախկին տարիներին անցկացված ընտրություններին մասնակցած առաքելությունների եզրակացությունները նույնպես բավական դրական են եղել: Այս տարի առաջին անգամ ընտրություններին դիտարկումներ է իրականցրել ԵԽ-ում Արցախի ընկերների խումբը, որը հիմնադրվել է 2014 թվականի աշնանը:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան, ով աջակցել է դիտորդական առաքելությանը, իր հերթին կատակեց, որ ընտրությունները բավականին «ձանձրալի» են անցել, քանի որ դիտողություն անելու ոչինչ չկա: «Այս ընտրությունները հետաքրքրական էին նաև այն առումով, որ Հարավային Կոնվկասում շատ խնդիրներ կան ժողովրդավարական չափանիշների հետ կապված: Հրաշալի էր տեսնել, որ այս փոքրիկ հողակտորում, պարբերաբար բռնությունների ենթարկվող ժողովորուրդը կարողացել է զարգանալ և հասնել միջազգային չափանիշներին համապատասխանող ժողովրդավարության»,- նշեց նա:
Նախնական տվյալներով` մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցմամբ, առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,3 8 տոկոս: 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել ԼՂՀ կումունիստական կուսակցությունն ու «Խաղաղություն եւ զարգացումը»:
Մայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ խորհրդարանի կազմ են ընտրել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս: