«Հրապարակ». Ինչպես վարվել ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ
Общество
«Սերժ Սարգսյանը չգիտի ինչպես վարվել ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը խորհրդարանում անխռով քնելուց և պատգամավորների ազգանունները դժվարությամբ ընթերցելուց բացի՝ հիմա էլ իր անհեթեթություններով դուրս է եկել միջազգպյին ասպարեզ։ Բանն այն է, որ նա ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին։ Իհարկե, Աժ նախագահն այդ հանդիպումը ձևակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրև աշխատանքային հանդիպում և քննարկում՝ հրապարակելով իր և Գրիգորիչի լուսանկարները։
Բնականաբար այդ փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, և այնտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ երեկ իշխանական կուլիսներում քննարկում էին իրավիճակից դուրս գալու ելքերը, և չի բացառվում՝ առաջիկա օրերին Աժ ղեկավարությունը այցելի Թբիլիսի՝ տեղում իրավիճակը հարթելու համար։ Ի դեպ, երեկ Վրաստանի ԱԳՆ կոշտ հայտարարություն է տարածել Արցախում կայացած Աժ ընտրությունների վերաբերյալ»,– գրում է թերթը։