ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը նիստ է գումարել
ОбществоՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել և հավանություն է տրվել ՀՀ-ում 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին:
Հավանություն է տրվել նաև ՀՀ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2016-2018թթ. կողմնորոշիչ չափաքանակներին: