Էստոնացի պատգամավորի այցը ԼՂՀ ապտակ էր ադրբեջանցիներին
ОбществоԷստոնացի պատգամավոր Վլադիմիր Վելմանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ տեղի էին ունենում խորհրդարանական ընտրությունները, խիստ ապտակ էր ադրբեջանական կողմին: Ադրբեջանական Haqqin.az-ը հատուկ անդրադարձ է կատարել Վելմանի այցին Արցախ` հիշեցնելով, որ ժամանակին էստոնացի պատգամավորը եղել է Էստոնիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ:
Հոդվածում տեղադրելով Վելմանի ֆեյսբուքյան գրառումները` ադրբեջանական լրատվամիջոցը արձանագրել է, թե ինչպես էստոնացին, ով խորհրդարանական ընտրություններին հետևում էր որպես դիտորդ, հիանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված ժողովրդավարական ընտրություններով:
Ժողովրդավարությունից և թափանցիկ ընտրություններից անտեղյակ Ադրբեջանի լրատվամիջոցներին մնում է միայն կողքից նայել և հետևել, թե ինչպես է անկախ երկրի բնակչությունը օրինակելի ընտրություններով կանխորոշում սեփական պետության ճակատագիրը: