Հրդեհ է բռնկվել Երևանի Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 5-ին՝ ժամը 15.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 32 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 27 բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել` 15.38-ին: Մասամբ այրվել է մահճակալը՝ անկողնու պարագաներով (մոտ 2 քմ) և հեռուստացույց: