Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հայաստանում ներկայումս վտանգավոր տենդենցներ են նկատվում, որոնք կարող են քաղաքակրթական լրջագույն խնդիրների հանգեցնել

Հայաստանում ներկայումս տարբեր իրադարձությունների համատեքստում բավականին վտանգավոր տենդենցներ են նկատվում, որոնք, անկասկած, ապագայում հայ հասարակությանը կարող են կանգնեցնել քաղաքակրթական լրջագույն խնդիրների առջև:

Քաղաքական առօրեական որոշակի շահեր սպասարկելու նպատակով փորձ է արվում հարվածել հայ ժողովրդի պատմական կապիտալին: Չնայած պատմական տարաբնույթ վայրիվերումներին, այնուամենայնիվ, հայերը կարողացել են ստեղծել կայացած համակեցական կառույց, որն ամուր կապերով շաղկապում է՝ ժողովրդի տարբեր հատվածներին դարձնելով մեկ ամբողջություն: Այսինքն, անկախ քաղաքական, կրոնական հայացքներից՝ հասարակական բոլոր շերտերն ամբողջացվում են քաղաքակրթական մեկ համակարգի շրջանակներում, որին մենք անվանում ենք ազգ: Այդ տեսանկյունից հիմքեր կան պնդելու, որ Ուկրաինան չուներ այդպիսի համակեցական կառույց, ինչի բացակայությունն էլ առաջին իսկ արտաքին միջամտության պայմաններում հանգեցրեց ներքին պայթեցման: Բայց վերոնշյալ կենսունակ գործիքակազմի առկայությունը, միանշանակ, չի կարող ապահովագրել հասարակությանը և զերծ պահել ձևախեղումից կամ մուտացիայից: Դա պահպանել և զարգացնել է պետք, ինչպես հազարամյակների ընթացքում արել են մեր նախնիները: Բնականաբար, ի տարբերություն ուկրաինական սցենարի՝ Հայաստանում իրադարձությունները պետք է զարգանան մի փոքր այլ հունով՝ այն է՝ աստիճանական գործընթացների ազդեցությամբ քայլ առ քայլ քայքայել համակեցական համակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նշված հայտնի պատճառներով կտրուկ գործողություններն այստեղ չեն կարող հաջողել:

Անշուշտ պետք չէ ընկնել դավադրությունների տեսության գիրկը և քաղաքակրթական գործընթացներին տալ պարզունակ բացատրություններ. ինչպես, օրինակ, հաճախ պնդում են, որ հրեամասոնական դավադրության արդյունքում փորձում են կործանել Հայաստանը: Իրականում քննարկվող խնդրո առարկայի վերաբերյալ կան կոնկրետ գիտական բացատրություններ. դեռևս հնագույն ժամանակներից սկսած աշխարհը շարժվում է դեպի խոշորացման՝ գլոբալիզացիայի: Այդպիսի քաղաքականություն էին իրականացնում հին հույները. Միջերկրական ծովի ամբողջ երկայնքով և այլուր ստեղծելով գաղութներ՝ նրանք փորձում էին լուսավորել անկիրթ «բարբարոսներին»: Գլոբալիզացիայի առաջին խոշորագույն դրսևորումն է համարվում Ալեկքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո արևելքում սկիզբ առած հելլենիզմը, որին հետագայում հաջորդեցին հռոմեական, բյուզանդական առավել կայացած մոդելները: Պետք չէ թերագնահատել նաև արևելքում հազարամյակներ շարունակ խոշորացման յուրօրինակ ծրագիր իրականացնող Չինաստանին, որը նույնպես օժտված է ասիմիլացնող ամենակուլ հատկանիշներով: Գլոբալիզացիոն միտումներ ունեն նաև երեք համաշխարհային կրոնները: Իսկ արդեն 17-18-րդ դարերից սկսած Լուսավորական գաղափարների ներքո այդպիսի ծավալապաշտական քաղաքականության կրողները դարձան նաև Արևմտյան Եվրոպայի պետությունները, ավելի ուշ նաև ԱՄՆ-ն: Արդյունքում՝ եվրոպացիները գաղութացրեցին Ավստրալիան, գրեթե ամբողջ Ասիան, Աֆրիկան, Ամերիկան: Եվ լինելով հունահռոմեական քաղաքակրթության կրողները՝ նրանք պարուրված էին այն մտայնությամբ, որ «բարբարոս» ժողովուրդների կյանքի տնօրինումը իրենց առաքելությունն է:

Աշխարհակարգի փոփոխության արդյունքում «կյանքեր տնօրինել» ձևակերպումը ներկայումս մի փոքր փոփոխությունների է ենթարկվել. այժմ նախընտրում են օգտագործել «համամարդկային արժեքների տարածում» եզրույթը: Գլոբալիզացիոն յուրատեսակ ծրագրեր մշտապես ունեցել է Ռուսաստանը: Եթե ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան հունահռոմեական քաղաքակրթության, ինչու չէ նաև Ռեֆորմացիայի և բողոքական գաղափարների ժառանգորդներն են, ապա Ռուսաստանը բյուզանդական և մոնղոլական (Ոսկե հորդա) ազդեցությունների կրողն է: Դեռևս 15-16-րդ դարերից սկսած լայն տարածում է գտնում երրորդ Հռոմի գաղափարը, որը կարելի է ասել որոշակիորեն գործնականանում է Պետրոս Մեծից սկսած, իհարկե, բյուզանդական ուղղափառ Քրիստոնեության գաղափարական ազդեցության ներքո: 20-րդ դարում ուղղափառ Քրիստոնեությունը փոխարինվում է Կոմունիզմով, սակայն կայսերականության էությունը դրանից չի փոխվում: Իսկ ներկայիս Եվրասիական Միությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարուրամյակներ շարունակվող կայսերականության վառ դրսևորում: 

Այսինքն, գործ ունենք հարատև, կանգ չառնող գործընթացի հետ, որը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր է ձևով, բայց նույնը՝ էությամբ: Այն ամենակուլ գազանի պես առաջ է շարժվում՝ ճանապարհին խժռելով ամեն ինչ:

Շարունակելի:

Կարպիս Փաշոյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников