Հայաստանում կայացել ՌԴ ՀՌՕ-ի ռազմա-սպորտային կողմնորոշման մրցաշարի առաջին փուլը
Обществоայաստանում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմա-սպորտային կողմնորոշման մրցաշարի առաջին փուլը: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ստորաբաժինների միջև մրցաշարի ընտրական փուլը տեղի է ունեցել «Կամխուդ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում:
Այս ռազմակիրառական սպորտաձևին պատրաստվելու համար մասնակիցները ինտենսիվ պատրաստվել են ամենօրյա ռեժիմում՝ կատարելով 3-10 կմ ռազմերթ:
Մրցաշարը բաղկացած է երկու փուլից: Առաջինում տեղ են գտել ժամանակակից կապի միջոցների կիրառման տեսական գիտելիքների ստուգումը, քարտեզով, կողմնացույցով և GPS-կողմնացույցով կողմնորոշումը, ինչպես նաև տեղանքում կողմնորոշումը:
Մրցաշարի երկրորդ փուլում մասնակիցներին սպասվում է 15 կմ ռազմերթ լեռնաանտռային տեղանքում՝ ծովի մակերևույթից 1,5 կմ բարձրության վրա: Մասնակիցներին սպասվում է հետախուզական աշխատանք, որի ընթացքում նրանք պետք է զեկուցեն իրենց տեղաբաշխման վերաբերյալ և ձեռքի նռնակներով ոչնչացնեն պայմանական թշնամուն:
Հաղթած զինծառայողները հնարավորություն կունենան մասնակցելու մայիսի վերջին կայանալիք՝ ռազմական օկրուգի ռազմա-սպորտային կողմնորոշման մրցաշարին: