Էջմիածնում ոստիկանները «Կրայսլեր» մակնիշի մեքենայի մեջ զենք են հայտնաբերել
ОбществоՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի դիմացից, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1988թ. ծնված Արմեն Հ.-ին, ով հայտնել է, որ չունի ավտոմեքենայի համապատասխան փաստաթղթեր և որ մեքենան պատկանում է 1988թ. ծնված Արթուր Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արթուր Ա.-ն հրավիրվել է բաժին և ավտոմեքենայի սրահից ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ` փամփշտատուփով, առանց փամփուշտների, և գաղտնի փականով ծալովի դանակ ու հայտարարել, որ դրանք պատկանում են իրեն: Նշանակվել է դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: