Նա ինձ ի՞նչ ընկերուհի. Ռոզա Ծառուկյանը՝ Գոհար Ենոքյանի մասին
Интервьюhraparak.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ ԲՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Ռոզա Ծառուկյանը, Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի համարում եւ չի ցանկանում անդրադառնալ նրա ձերբակալության թեմային: Մենք զանգահարել էինք Ռոզա Ծառուկյանին՝ պարզելու, թե ինչ կարծիք ունի նա Գոհար Ենոքյանի հետ տեղի ունեցածի մասին:
- Տիկին Ծառուկյան, անշուշտ, տեղյակ եք, որ Գոհար Ենոքյանին են ձերբակալել, ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցածի մասին:
- Բայց դա ինձ ի՞նչ հետաքրքրող կամ վերաբերող խնդիր է, որ «Հրապարակից» զանգել, ինձ եք անհանգստացնում, որպես ի՞նչ եք անհանգստացնում:
- Դե, ասում են՝ Ձեր մտերիմ ընկերուհին է, դրա համար ենք զանգում:
- Շատ կներեք, ես մտերիմ ընկերուհի կյանքում չեմ ունեցել, նա եղել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ես էլ եղել եմ պատվավոր նախագահ, ես նրա տան տեղն էլ չգիտեմ:
- Լրատվամիջոցներում գրվել է, որ Ձեր ընկերուհին է:
- Շատ սխալ են անում, որ լրատվամիջոցներում արծարծում են եւ Ծառուկյան Գագիկի անունը, եւ նրա մոր անունը: Եթե ես նրա տան տեղն այսօր չգիտեմ, ի՞նչ մտերիմ ընկերուհի: Նա ինձնից 15 տարի փոքր կին է, նա ինձ ի՞նչ ընկերուհի: Ես իր ասպարեզում չեմ աշխատել: Մենք իրար հետ, ընդհանուր առմամբ, ոչ մի առնչություն չենք ունեցել, ընդամենը կուսակցության մեջ ենք մտել՝ ես ինձ համար, ինքն իր համար:
Շարունակությունը՝ այստեղ...