Դուբայում արեւի Էներգիայով աշխատող հյուրանոց Է բացվելու
ОбществоԴուբայում պլանավորում են 2017 թվականի առաջին կեսին բացել հյուրանոց, որն իրեն Էլեկտրականությամբ լիովին կապահովի արեգակնային Էներգիայի հաշվին: Այդ մասին մայիսի 6-ին հաղորդել Է The National հրատարակությունը:
Դուբայի Էներգետիկական ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2030 թվականն Էներգիայի վերականգնվող աղբյուրներին, ներառյալ արեգակնային Էներգիան, պետք Է բաժին ընկնի ամբողջ Էլեկտրաարտադրության 5 տոկոսը, նշել Է հրատարակությունը:
Թերթը գրում Է, որ 170 համարով հյուրանոցը կկառուցվի Դուբայի նոր բնակելի շրջաններից մեկում, որը ենթադրվում Է դարձնել առավելագույնս Էկոլոգիապես մաքուր: Մշակողների խոսքով՝ հյուրանոցում նաեւ կնախատեսվի բոլոր կեղտաջրերի եւ թափոնների լիակատար օգտահանում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախագծի արեւային մարտկոցների ընդհանուր հզորությունը կկազմի 10 մեգավատ: Բոլոր արեգակնային պանելները կմիացվեն քաղաքային Էլեկտրացանցին: Արդյունքում, նախագիծը մշակողների խոսքով՝ այդ շրջանում ԷլեկտրաԷներգիայի համար հաշիվների արժեքը միջինից ցածր կլինի 25 – 30 տոկոսով: