Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Առողջապահության նախարարությունում քննարկել են երեխաների սնուցման և առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, արտերկրներից հրավիրված մասնագետների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առկա ծրագրերի ընթացքը, դրանցում նախարարության ավելի ակտիվ մասնակցության ապահովումը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դեռևս 2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Դրանում ընդգրկված է մարզերի 61 հազար երեխա։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Կայուն դպրոցական սննդի» ռազմավարությունը և ծրագրերը։ Դեռևս անցյալ ուսումնական տարում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ՊՀԾ-ի կողմից իրականացվում էր բոլոր մարզերում: Այս ուսումնական տարվանից Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում գործում է «Ազգային դպրոցական սնունդ« ծրագիրը: «Ծրագիրն ունի երկու նպատակ՝ ամենօրյա սննդարար կերակուր տալ երեխաներին` նպաստելով նրանց սնուցման ու առողջական դրության բարելավմանը և ծրագիրը հանձնել կառավարությանը՝ փորձագիտական օժանդակություն տրամադրելով առաջնային գործընկերոջը` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը»,-ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն;

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, և անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում: «Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,-նշել է տիկին Միշոն:

Երկուստեք փաստվել է, որ այս ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջ ապրելակերպի հայեցակարգին և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերին։ Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համառոտակի ներկայացրել է առողջ սնուցման, սննդակարգերի հետ կապված իրավիճակը Հայաստանում։ «2013-2014թթ. լուրջ քայլեր են իրականացվել առողջ ապրելակերպի, այդ թվում` առողջ սնուցման ապահովման ծրագրերն ավելի ինտենսիվ դարձնելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան` մատնանշելով երեխաները « սնուցման բարելավման նոր հայեցակարգը և դրանից բխող գործողությունները:

ՀՀ կառավարության կողմից 2014թ. սեպտեմբերի 25-ին հաստատված «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսվում է մշակել դպրոցներում երեխաների առողջ սնուցման և ֆիզիկական ակտիվության սկզբունքների ներառմամբ առողջությունը խթանող քաղաքականության օրինակելի մոդել` առաջնորդվելով «Առողջ դպրոցների» եվրոպական ցանցում ընդունված մոտեցումներով և գործելակերպով: Յուրաքանչյուր դպրոցի հնարավորություն կտրվի մշակելու սեփական քաղաքականությունը , համաձայն որի, դպրոցը կպարտավորվի քայլեր ձեռնարկել առողջ սնուցմանը և ֆիզիկական ակտիվությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ: «Այս ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի հաջողությունը լավ նախապայման է հետագա համագործակցությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար»,-ասել է փոխնախարարը` հիշատակելով նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ հեռավոր մարզերում իրականացվող «Կարևոր է առաջին հազար օրը» ծրագիրը` ուղղված հղիության ընթացքում և երեխայի մինչև 2 տարեկան դառնալը ճիշտ սնուցման ապահովմանը։ Ընդգծվել է ծ րագրի շրջանակում երիտասարդ մայրերի իրազեկումը պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում ստեղծված խորհրդատվական կենտրոնների, տպագիր տեղեկատուների, ուղեցույցների միջոցով։

Սերգեյ Խաչատրյանը հյուրերին տեղեկացրել է, որ սննդի որակի, անվտանգության վերահսկողությունը 2006թ.-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում ստեղծված Սննդի անվտանգության ծառայության հիմնական գործառույթն է։ Առողջապահության նախարարությունը մշակում է նորմատիվներ, կարգեր, տեխնիկական բնութագրեր, ճիշտ սննդակարգեր։ Սննդի անվտանգության ծառայությունը վերահսկում է շուկայում առկա սննդի, դրանց արտադրության և ներմուծման ժամանակ այդ նորմատիվների պահպանումը:

Սննդակարգի և առողջության փոխկապակցվածությունը հաստատելու, ինչպես նաև բնակչության սննդակարգում ու առողջական վիճակում առկա փոփոխություններն արձանագրելու նպատակով փոխնախարարը դիմել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին` ակնկալելով նրանց աջակցությունը 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների ժամանակ լրացուցիչ հետազոտություններ ընդգրկելու գործում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել նախարարությանն աջակցելու նպատակով։ Պայմանա վորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները և համատեղ ջանքերը նպատակաուղղել նախանշված ծրագրերի ապահովմանը։

Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Հավա Ալթմանը, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության մասնագետ Իցիկ Գազիելը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Խառատյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?