Եղվարդում 9-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Общество«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 5-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, Եղվարդի Չարենցի փողոցի թիվ 77 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: