Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 9 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են: Բացահայտ վել է գողության 9, խարդախության և մաքսանենգության 4-ական, յուրացման 2 և համակարգչային հանցագործության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք: