Երևանում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ապօրինի շինարարության 9 դեպք
ОбществоԵրևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 9 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել: