ՏԿԱԻՆ-ում կատարվել են նոր նշանակումներ
ОбществоՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով մայիսի 6-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումներ են կատարվել ՓԾ Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, բժշկական ապահովման, Երևան քաղաքի, Սյունիքի, Գեղարքունիքի և Կոտայքի մար զային փրկարարական վարչություններում ու հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում: