Ապրիլին Գեղարքունիքի համայնքների բյուջեների եկամուտները հավաքագրվել են 86,7 տոկոսով
ОбществоԳեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշն ապրիլին կազմել է 86,7 տոկոս: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը, Մարտունու տարածաշրջանի համայնքների կատարողական միջին ցուցանիշը կազմել է 117,7, Գավառի տարածաշրջանի համայնքներինը՝ 77,7, Սեւանի տարածաշրջանի համայնքներինը՝ 80,9, Վարդենիսի տարածաշրջանի համայնքներինը՝ 64,5 եւ ճամբարակի տարածաշրջանի համայնքներինը՝ 84,3 տոկոս: «Երանոս, Թթուջուր եւ Ձորագյուղ համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են այն ծավալով, որը բավարար է տասն ամիսների կատարողական ցուցանիշ ապահովելու համար: Երանոսում հավաքագրումը կազմել Õ § 272,6, Ձորագյուղում՝ 207,9 եւ Թթուջրում՝ 239,6 տոկոս: Սակայն կան համայնքներ, որոնց ցուցանիշներն էականորեն ազդում են նման բարձր կատարողական արդյունքների վրա: Կառանձնացնեի Վանեւան, Կուտական, Տրետուք, Դարանակ համայնքները, որտեղ կատարման ցուցանիշները չեն գերազանցում 15-20 տոկոսի սահմանները»,- նշեց վարչության պետը:
Մայիսի 6-ի դրությամբ՝ 35 միլիոն դրամի ընհանուր չափով աշխատավարձի պարտքեր ունեն Նորակերտ, Ջաղացաձոր, Կախակն, Ազատ, Գեղամասար գյուղական եւ Սեւան քաղաքային համայնքները, որոնց մարման համար Գեղարքունիքի մարզպետարանը ձեռնարկում է համապատասխան քայլեր: