Նախարար Արտեմ Ասատրյանը վետերաններին շնորհավորել է Հաղթանակի 70- ամյակի կապակցությամբ
ОбществоԵրկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանները միլիոնավոր ծառայակից ընկերների հետ, ռազմի դաշտում ապացուցեցին իրենց խիզախությունն ու հայրենասիրությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, այս մասին նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ վետերանների միավորման անդամների հետ հանդիպման ժամանակ: Նախարարը միավորում էÖ € այցելել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ վետերաններին շնորհավորելու համար:
Նա մտերմիկ մթնոլորտում շփվեց վետերանների հետ, շնորհավորեց 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երկարակեցություն և խաղաղություն: «Դուք՝ ձեր միլիոնավոր ծառայակից ընկերների հետ, ռազմի դաշտում ապացուցեցիք ձեր խիզախությունն ու հայրենասիրությունը: Դուք ոչ միայն 70 տարի առաջ ձեռքբերած հաղթանակով խաղաղություն պարգևեցիք հետագա սերունդներին, այլև Հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի զգացմամբ ու ռազմական գործի Ձեր փորձով օրինակ դարձաք մեր ժողովրդի հաջորդ սերունդների համար, ովքեր արդեն անկախության շրջանում կռեց ին մեկ այլ հաղթանակ՝ մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը դարձնելով հայ ժողովրդի գոյամարտի սխրանք-խորհրդանիշ»,- նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Վետերանները ջերմ զրույցի ընթացքում նախարարի հետ կիսվել են իրենց սոցիալական խնդիրներով, մտահոգող հարցերով, երախտիքի խոսքեր հայտնեցին նախարարին՝ նկատելով, որ Արտեմ Ասատրյանն երկրորդ նախարարն է, ով երբևէ այցելել է Վետերանների միավորում և հետևողական է եղել իրենց խնդիրների լուծման հարցում:
Իր հերթին նախարարն երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար և վստահեցրել, որ նրանց սոցիալական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության մշտական ուշադրության ներքո: «Մայիսի 1-ից արդեն մեր վետերանները կրկնակի չափով կստանան պատվովճարներ: Բացի այդ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս շուրջ 50 վետերանի տրվել է առողջարանային ուղեգիր: Ունենք նաև խնամքի և սպասարկման սոցիալական ծառայություններ, առողջապահության ոլորտում են ծրագրեր իրականացվում, որոնք լինելու են շարունակական»,- տեղեկացրել է նախարարը:
Վետերանների հետ հանդիպումը զարդարել էր նաև 70-ամյակին նվիրված խորհրդանշական տոնական տորթը, որը նախարարը պատիվ ունեցավ կիսելու 93-ամյա Ռոզալիա Լալայանի հետ:
Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը վետերանների միավորմանը նվիրել է շախմատի և նարդու զարդանախշ խաղատախտակ, ինչի առիթով վետերանները նախարարին հրավիրել են նարդու մենամարտի: Արտեմ Ասատրյանը մրցեց 92-ամյա տիկին Անիկի հետ:
Հաղթանակի օրվան նվիրված շրջայցի հաջորդ կանգառը Նորքի տուն-ինտերնատն էր, որտեղ հավաքվել էին նախարարության ենթակայության տակ գտնվող տուն-ինտերնատներում բնակվող վետերանները:
Նախարարը ջերմ շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և խաղաղություն: